ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բողոքի ցույցեր՝ Վարշավայում

Բողոքի ցույցեր՝ Վարշավայում
18.12.2016 | 02:21

Վարշավայում անցած գիշեր հարյուրավոր ցուցարարներ շրջափակել են խորհրդարանի շենքը՝ փորձելով թույլ չտալ «Օրենք և արդարություն» իշխող կուսակցության անդամներին, այդ թվում` կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկուն, դուրս գալ Սեյմի շենքից: Բողոքի ակցիայի պատճառը խորհրդարանի ղեկավարության որոշումն է՝ լրագրողների մուտքը խորհրդարանի շենք սահմանափակելու մասին:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ